Եվրոպա

ԵՄ-ն Կիևին է փոխանցում 90 մլրդ վարկի առաջին մասնաբաժինը՝ 3,2 մլրդ եվրոյի չափով. ֆոն դեր Լայեն

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն Կիևին է փոխանցում 90 մլրդ վարկի առաջին մասնաբաժինը՝ 3,2 մլրդ եվրոյի չափով. ֆոն դեր Լայեն

Գդանսկում Ուկրաինայի վերակառուցման վերաբերյալ համաժողովում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Ուկրաինաին տրամադրվող ԵՄ 90 միլիարդ եվրո վարկի առաջին մասնաբաժինը կազմում է 3,2 միլիարդ եվրո, և այն շուտով կփոխանցվի Կիևին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա նշել է X-ում գրառման մեջ։

«Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր ԵՄ-ն և նրա անդամ պետությունները աննախադեպ տնտեսական, ֆինանսական և ռազմական աջակցություն են ցուցաբերել։ Այսօր մենք փոխանցում ենք Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի աջակցության վարկի առաջին տրանշը։ Սա եվրոպական համերաշխությունն է գործողության մեջ», - գրել է նա։

Կից նյութում նշվում է, որ առաջին տրանշը կազմում է 3,2 միլիարդ եվրո։

Մեկ այլ գրառման մեջ Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ ԵՄ-ն առաջ է մղել Ուկրաինայի եվրոպական ուղին և ստեղծել աճի նոր հնարավորություններ։

«Նախորդ տարվա ընթացքում մենք ամրապնդել ենք Ուկրաինայի տնտեսական հիմքերը։ Մենք առաջ ենք մղել նրա եվրոպական ուղին։ Եվ մենք ստեղծել ենք աճի նոր հնարավորություններ։ Հիմա ժամանակն է ներդրումներ կատարել Ուկրաինայում։

20 տրիլիոն եվրո արժողությամբ միասնական շուկայի ապագա անդամ», - նշել է նա։

Ֆոն դեր Լայենը նաև անդրադարձել է Ուկրաինայի զինված ուժերին՝ նշելով, որ նրանց քաջությունը «փոխել է մարտադաշտում տիրող իրավիճակը»։

«Եվ ուկրաինացի ժողովրդի վճռականությունը աշխարհին ցույց է տվել, որ նրանց եվրոպական ընտրությունը չի կարող խախտվել»,- հավելել է նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում