Հայաստան

Ավտովթար Երևանում՝ 7 ավտոմեքենայի մասնակցությամբ. 1 մարդ մահացել է

1 րոպեի ընթերցում

Ավտովթար Երևանում՝ 7 ավտոմեքենայի մասնակցությամբ. 1 մարդ մահացել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն դեկտեմբերի 5-ին, ժամը 23։26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պռոշյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ բախվել են «Hyundai», «Tesla», «Kia», «Opel», «BYD», «Nissan» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները․ ինչի հետևանքով «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։ 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Tesla» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները փակել են «Kia» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը և հոսանքազրկել «Tesla» մակնիշի ավտոմեքենան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում