Ռուսաստան

Պուտինը և Մոդին համատեղ հայտարարություն են ընդունել՝ արտացոլելով ՌԴ-ի և Հնդկաստանի գործակցության մասշտաբային պլանները

1 րոպեի ընթերցում

Պուտինը և Մոդին համատեղ հայտարարություն են ընդունել՝ արտացոլելով ՌԴ-ի և Հնդկաստանի գործակցության մասշտաբային պլանները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին համատեղ հայտարարություն են ընդունել, որում արտացոլվել են քաղաքականության, անվտանգության, տնտեսության, էներգետիկայի և այլ ոլորտներում երկկողմ գործակցության մասշտաբային պլանները։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

Ղեկավարների համատեղ հայտարարությունն ընդունվել է ՌԴ նախագահի՝ Հնդկաստան կատարած պետական ​​այցի շրջանակներում բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ նշել էր, որ «սա շատ կարևոր հայտարարություն է, որում նշվել են քաղաքականության, անվտանգության, տնտեսության, ֆինանսների, տրանսպորտի, էներգետիկայի, կրթության և մշակույթի ոլորտներում ապագա համագործակցության մասշտաբային պլանները»։

Բացի այդ, առաջնորդների բանակցությունների արդյունքներով հաստատվել են մինչև 2030 թ. ռուս-հնդկական տնտեսական համագործակցության զարգացման ծրագիրը և մինչև 2030 թ. մշակութային փոխանակումների ծրագիրը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում