Միացյալ Նահանգներ

Կանադան ԱՄՆ-ից 4 միլիարդ դոլարի ավիառումբեր կգնի

2 րոպեի ընթերցում

Կանադան ԱՄՆ-ից 4 միլիարդ դոլարի ավիառումբեր կգնի

Կանադան ԱՄՆ-ից 4 միլիարդ դոլարի զինամթերք կգնի օդից հարվածների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Globe and Mail-ը։

«Կանադայի ռազմաօդային ուժերը պլանավորում են արտասահմանից ռազմական գնումների ծրագրի միջոցով ԱՄՆ-ից գնել JDAM ռումբեր և GBU-39 կառավարվող ավիառումբեր», -հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Անդրե Անն Պաուլինը։

Հրատարակության տվյալներով` խոսքն այն ավիառումբերի մասին է, որոնք կարող են կրել CF-18 կամ F-35 կործանիչներ, ինչը Կանադան, ըստ պլանի, ԱՄՆ-ից կսկսի ստանալ 2026 թվականին։ Բացի այդ, խոսքը վերաբերում է նաև MQ-9B անօդաչու թռչող սարքերի և P8 Poseidon հակասուզանավային պարեկային ինքնաթիռների։

Թերթի տեղեկատվության համաձայն՝ զենքի մատակարարներն են Boeing ընկերությունը և RTX կորպորացիան։ 

«Պլանավորվող վաճառքը կբարձրացնի Կանադայի պաշտպանունակությունը՝ տարածաշրջանում ագրեսիան հետ մղելու համար, կապահովի փոխգործակցությունն ԱՄՆ զինված ուժերի հետ և կմեծացնի ամբողջ մայրցամաքի պաշտպանության բնագավառում ներդրումն ապահովելու Կանադայի հնարավորությունները», - թերթը նաև մեջբերում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը։

The Globe and Mail-ի տեղեկատվությամբ՝ չնայած ԱՄՆ-ից կախվածությունը նվազեցնելու Կանադայի ջանքերին, Օտտավան սպառազինությունների 75%-ը ձեռք է բերում է ամերիկյան կողմից։ Միևնույն ժամանակ Կանադայի իշխանությունները վերանայում են F-35 կործանիչների պատվերի չափերը՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում