Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Կարիբյան ծովում ռազմածովային ուժերի խմբավորումն ուժեղացրել է ևս մեկ հրթիռային էսկադրային ականակիրով

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Կարիբյան ծովում ռազմածովային ուժերի խմբավորումն ուժեղացրել է ևս մեկ հրթիռային էսկադրային ականակիրով

ԱՄՆ ռազմածովային ուժերի Thomas Hudner հրթիռային էսկադրային ականակիրը համալրել է Կարիբյան ծովում ԱՄՆ-ի Հարավային հրամանատարության (SOUTHCOM) նավերի խմբավորումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Միացյալ Նահանգների  ռազմածովային ինստիտուտի լրատվական ծառայությունը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցչին։

«USS Thomas Hudner-ը ​​պատրաստ է մարտի, և մեր անձնակազմը պատրաստ է կատարել մեր երկրի առջև դրված խնդիրը», - հայտարարել է նավի կապիտան Դևիդ Քուկը։

Նավը դուրս է եկել Ֆլորիդայի նահանգի Մեյփորթ բազայից։ Ներկայում Կարիբյան ծովում՝ Վենեսուելայի մոտակայքում, արդեն կենտրոնացած է ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի խմբավորումը, որի կազմում է Gerald Ford ավիակիրը, երկու հածանավ և հինգ էսկադրային ականակիր, ինչպես նաև 3000 ծովային հետևակ ունեցող երեք խոշոր դեսանտային նավերից բաղկացած ամֆիբիա դեսանտային խումբը: 

Բոլոր հածանավերն ու էսկադրային ականակիրները հանդերձված են Tomahawk թևավոր հրթիռներով։ 

The New York Times թերթի տվյալներով՝ նավերը գտնվում են Վենեսուելայի ափերից 110-160 կմ հեռավորության վրա։

Ավելի վաղ երկու ամերիկյան B-52H Stratofortress ռազմավարական ռմբակոծիչներ հերթական թռիչքներն են կատարել Կարիբյան ծովի վրա՝ Վենեսուելայի մերձակայքում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում