Հարավաֆրիկյան Հանրապետությունը կդադարեցնի մասնակցությունը G20-ին մինչև ԱՄՆ-ի նախագահության ավարտը
1 րոպեի ընթերցում

Հարավաֆրիկյան Հանրապետությունը կդադարեցնի իր մասնակցությունը Մեծ քսանյակին մինչև 2026 թվականին G20-ում նախագահությունը ԱՄՆ-ից կանցնի Մեծ Բրիտանիային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի մամուլի քարտուղար Վինսենթ Մագվենիան։
«Հաջորդ տարի մոտավորապես այս ժամանակ Մեծ Բրիտանիան կստանձնի G20-ի նախագահությունը։ Մենք կկարողանանք իմաստալից և առարկայական երկխոսություն վարել ամբողջ աշխարհի համար իսկապես կարևոր հարցերի շուրջ, իսկ առայժմ մենք «գովազդային դադար» ենք վերցնում, մինչև կվերսկսենք բնականոն գործունեությունը», - գրել է նա X-ում։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն դեկտեմբերի 3-ին հայտարարել էր, որ ՀԱՀ-ը չի կարողանա 2026 թվականին մասնակցել G20-ի որևէ միջոցառման։
«Նախագահ Թրամփը և Միացյալ Նահանգները Հարավային Աֆրիկայի կառավարությանը հրավեր չեն ուղարկի՝ մասնակցելու G20-ին մեր նախագահության ժամանակ», - նշել էր նա։
ԱՄՆ-ն բոյկոտել էր 2025 թ. գագաթնաժողովը ՀԱՀ-ում, որն անցկացվել է նոյեմբերի 22-23-ը։ Թրամփը որոշում ընդունեց անտեսել գագաթնաժողովը, քանի որ, նրա կարծիքով, ՀԱՀ-ի սպիտակամորթ բնակչությունը ենթարկվում է ցեղասպանության։ ՀԱՀ-ում հերքել են այդ մեղադրանքները։