ՄԱԿ-ի ԱԽ պատվիրակությունը ժամանել է Դամասկոս՝ քննարկելու կայունության վերականգնմանն ուղղված ջանքերը

2 րոպեի ընթերցում

Դամասկոս ժամանած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունների ներկայացուցիչները դեկտեմբերի 4-ին առավոտյան այցելել են Բեյթ Ջին շրջան՝ նոյեմբերի 28-ի առավոտյան բնակավայրի վրա Իսրայելի հարձակման հետևանքով պատճառված վնասը գնահատելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։

Այցի  շրջանակում պատվիրակության անդամները Դամասկոսի Ժողովրդական պալատում հանդիպել են Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի և Սիրիայի կառավարության անդամների հետ։

Անվտանգության խորհրդի անդամները կհանդիպեն նաև մի շարք սիրիացի պաշտոնյաների, սիրիական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և Սուեյդայում տեղի ունեցած իրադարձությունները հետաքննող փաստահավաք հանձնաժողովների հետ, ինչպես նաև հանդիպում կունենան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ։

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունն այցի առնչությամբ հայտարարել է, որ այն կրում է «միջազգային հանրության աջակցության ուղերձ նոր Սիրիայի համար»։ Գերատեսչությունը հավելել է, որ Անվտանգության խորհրդի պատվիրակությունը Դամասկոսում մի շարք հանդիպումներ կանցկացնի՝ քննարկելու քաղաքական և մարդասիրական զարգացումները և երկրում կայունության վերականգնմանն ուղղված ջանքերը։

Այս այցը համարվում է վերջին տարիներին Դամասկոսի ուղղությամբ ձեռնարկված ամենակարևոր դիվանագիտական ​​քայլերից մեկը։

Հայերեն Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար