«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նոր մարզադաշտը կունենա ՖԻՖԱ 4-րդ կարգին համապատասխան ենթակառուցվածքներ

3 րոպեի ընթերցում

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ցանկանում է կառուցել ՖԻՖԱ 4-րդ կարգի ստադիոն, որը համալրված է լինելու ֆուտբոլի համար հետաքրքրություն ապահովող յուրաքանչյուր պայմանով։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Նաիրի» մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Արսեն Սարդարյանն ընդգծեց, որ նախատեսվում է, որ ստադիոնը կտեղավորի 10․000 և ավելի հանդիսական։ Ստադիոնը համալրված է լինելու բարձր կարգի լուսավորությամբ և նույնչափ բարձր կարգի խոտածածկով, տեղադրվելու են ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք ապահովելու են խաղադաշտի և ստադիոնի լավ որակը։

«Բացի հիմնական ստադիոնից, նախատեսում ենք նաև կից կառուցել սպորտային կառույց, որն իր մեջ ներառելու է ակումբի ֆան-շոփը, երկրպագուների  համար ֆան գոտի, սրճարան և այլ սպորտային ակտիվություն ապահովող վայրեր։ Հատկանշական է, որ ստադիոնի տարածքում լինելու է մեծ կայանատեղի, որը կապահովի գրեթե 2000 մեքենայի կայանում»,-ասաց Սարդարյանը: 

Շինության ճարտարապետական հիմնական գաղափարը վերցված է ֆուտբոլային խաղի ընթացքում երկրպագուների ստեղծած «ալիքից»։ 

«Նպատակն է այդ ալիքը տեղափոխել ստադիոնի ներսից դեպի դուրս՝ արտացոլելով այն արտաքին ճարտարապետության մեջ։ Ալիքը ստեղծվում է տարբեր բարձրություններ ունեցող մետաղական հենասյուների շնորհիվ։ Դրանց արտաքին մակերեսին նախատեսված է LED լուսավորություն, որը կարող է վառվել ցանկացած գույնով, օրինակ՝ «Ուրարտու» ՖԱ ակումբային գույներով»,-ասաց մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը:

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի Հանրային կապերի և հաղորդակցության բաժնի ղեկավար Գևորգ Մալաքյանի խոսքով` ակումբի՝ ստադիոնի կառուցման հիմնական նպատակը հայկական ֆուտբոլի մասսայականացումն ու զարգացումն է։

«Շատ երկար ժամանակ հայկական ֆուտբոլը հիմնված է եղել ընդամենը մեկ ստադիոնի վրա և բոլոր կարևոր հանդիպումները՝ թե՛ ակումբային, և թե՛ միջազգային ասպարեզում, անցկացվել են «Հանրապետական» ստադիոնում։ Մենք ունեցել ենք նոր ստադիոնների կարիք, և այդ իսկ նպատակով որոշվեց կառուցել նոր և ժամանակակից ստադիոն, որը կարող է ապահովել մարդկանց այցելությունն ու լավ ժամանակը ֆուտբոլային մթնոլորտում»,-ասաց Մալաքյանը:

Վերջինիս խոսքով` «Ուրարտու»-ն ստադիոնի հետ կապված մշտապես պատրաստ է համագործակցության առաջարկների։ Բայց ստադիոնի կառուցվածքը թույլ է տալու անցկացնել նաև այլ միջոցառումներ, ինչպիսիք են Համահայկական խաղերը։

«Այո, առաջնային ու հիմնական նպատակը ֆուտբոլային ենթակառուցվածք ունենալն է, որտեղ կարող ենք ընդունել մի շարք հանդիպումներ, ինչպես մեր ակումբների, այնպես էլ ազգային տարբեր տարիքային հավաքականների։ Մեզ կարևոր է սպորտի, և հատկապես ֆուտբոլի զարգացումը, բայց ակումբը պատրաստ է լսել նաև այլ առաջարկներ»,-ընդգծեց նա:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան