Եվրոպա

Իտալիայի ոստիկանությունը չարաշահումների հետաքննության շրջանակում փաստաթղթեր է պահանջել հայտնի նորաձևության տներից

1 րոպեի ընթերցում

Իտալիայի ոստիկանությունը չարաշահումների հետաքննության շրջանակում փաստաթղթեր է պահանջել հայտնի նորաձևության տներից

Իտալիայի ոստիկանությունը դեկտեմբերի 3-ին այցելել է 13 բարձրակարգ նորաձևության տների գլխամասեր՝ նրանց համար արտադրանք ստեղծող ընկերություններում աշխատակիցների նկատմամբ ենթադրյալ չարաշահումների հետաքննության շրջանակում և պահանջել փոխանցել կառավարման և մատակարարման շղթայի վերահսկողության վերաբերյալ փաստաթղթերը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Փաստաթղթեր տրամադրելու հարցումներ ստացած ընկերությունների ցանկում են Dolce & Gabbana-ն, Versace-ն, Prada-ն (1913.F), Adidas Italy-ն, Off-White Operating-ը, Missoni-ն, Ferragamo-ն, Givenchy Italia-ն, Alexander McQueen Italia-ն, Kering's-ին, Gucci-ն և Yves Saint Laurent Manifatture-ն, Cris Conf.-ին (Pinko) և Coccinelle-ն։

Ընկերություններից ոչ մեկը հետաքննության տակ չէ, և նրանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվել։

Պահանջվող նյութերը հանձնելուց հետո 13 ընկերություններին կթույլատրվի շտկել հայտնաբերված ցանկացած խնդիր։ Հակառակ դեպքում, Միլանի դատախազությունն իրավունք ունի իրավական գործողություններ նախաձեռնել ընկերությունների դեմ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում