Շտայնմայերը հանդես է եկել Գերմանիայի և Բրիտանիայի հարաբերություններին նոր շունչ հաղորդելու օգտին

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդես է եկել Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի միջև գործընկերային հարաբերությունների զարգացման համար նոր հիմք ստեղծելու օգտին։

«Մենք ցանկանում ենք մեր գործընկերությունը դնել նոր հիմքի վրա։ Մենք ցանկանում ենք, այսպես ասած, ամրապնդել մեր հարաբերությունների ենթակառուցվածքները», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Շտայնմայերը՝ ելույթ ունենալով Վինձորի ամրոցում կայացած հանդիսավոր ընդունելության ժամանակ։ 

«Brexit-ը դարձավ կարևորագույն շրջադարձային հանգամանք։ Սակայն մենք այդ որոշմանը թույլ չտվեցինք խախտել մեր բարեկամությունը», - հայտարարել է նա։ Գերմանիան և Մեծ Բրիտանիան, նրա խոսքով,  համատեղ աշխատում են անվտանգության և համագործակցության, էներգետիկ քաղաքականության և կլիմայի պաշտպանության, ինչպես նաև Ուկրաինայի աջակցության հարցերով։

Գերմանիայի նախագահը և նրա կինը՝ Էլկե Բյուդենբենդերը, Չարլզ III թագավորի հրավերով եռօրյա պետական ​​այցով գտնվում են Մեծ Բրիտանիայում։

2023 թվականին բրիտանական միապետը թագադրվելուց հետո իր առաջին պետական ​​այցը կատարել է ենց Գերմանիա։ Մինչ այդ,  Ուելսի արքայազնի կարգավիճակով նա ավելի քան 40 անգամ այցելել էր Գերմանիա։ Շտայնմայերը վերջին անգամ Մեծ Բրիտանիա է այցելել 2023 թվականին՝ Չարլզ III-ի թագադրման արարողությանը։ Բուքինգհեմյան պալատի տվյալներով՝ նա դարձել է 27 տարվա ընթացքում Գերմանիայի առաջին նախագահը, որը պետական ​​այց է կատարել Միացյալ Թագավորություն։

Հայերեն Русский

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն