Ռուսաստան

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են ազգային ուղեծրային կայանների միջև համագործակցության հարցը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են ազգային ուղեծրային կայանների միջև համագործակցության հարցը

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են իրենց ազգային ուղեծրային կայանների միջև համագործակցության հարցը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական «Առաջին ալիք»-ին ասել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Բականովը։

«Մենք պայմանավորվում ենք Հնդկաստանի հետ մեր երկու ուղեծրային կայանների՝ ռուսական ուղեծրային կայանի և հնդկական BAS-ի միջև ուղեծրում փոխգործակցելու շուրջ, և դա կգա փոխարինելու Միջազգային տիեզերական կայանին», - ասել է նա։

Ռուսաստանը նախատեսում է 2027 թվականից սկսել Ռուսական ուղեծրային կայանի շինարարությունը, որի մասին որոշումը ստորագրվել է 2024 թվականին։ Կայանի ստեղծմամբ ռուսական կողմը դադարեցնելու է մասնակցությունը Միջազգային տիեզերակայանի աշխատանքներում։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում