ԱՄՆ Սենատում ներկայացրել են Վենեսուելայի դեմ ուժ չկիրառելու պահանջով բանաձև

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ մի խումբ սենատորներ ներկայացրել են բանաձև, որով  նախագահ Թրամփի վարչակազմից պահանջում են առանց օրենսդիրների հավանության ռազմական ուժ չկիրառել Վենեսուելայի դեմ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասվում է ԱՄՆ օրենսդիր մարմնի վերին պալատի անդամ Թիմ Քեյնի (դեմոկրատ, Վիրջինիայի նահանգից) կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Փաստաթուղթը, որը պատրաստել են Քեյնը, սենատորներ Ռենդ Փոլը (հանրապետական, Կենտուկիի նահանգից) և Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆոռնիայի նահանգից), ինչպես նաև Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը (Նյու Յորքի նահանգից), նպատակ ունի թույլ չտալու  ԱՄՆ զինված ուժերի մասնակցությունը «ռազմական գործողություններին Վենեսուելայի տարածքում կամ նրա դեմ, եթե  հավանություն չստանա Կոնգրեսի կողմից»։ Օրենսդիրներն ուշադրությունը բևեռել են այն հանգամանքի վրա, որ Թրամփը դեկտեմբերի 2-ին հայտարարել է ամերիկյան ուժերի պատրաստ լինելու մասին՝ թմրամաֆիայի դեմ պայքարի շրջանակում «շատ շուտով» սկսելու հարվածներ հասցնել Լատինական Ամերիկայում ցամաքային թիրախներին։

«Ամերիկացիները չեն ցանկանում,  որ իրենց ներքաշեն Վենեսուելայի դեմ անվերջ պատերազմի մեջ՝ առանց հանրային քննարկման կամ քվեարկության», - ընդգծել է Փոլը։

Բանաձևում ընդգծվում է, որ Միացյալ Նահանգներում միայն օրենսդիր մարմինն ունի պատերազմ հայտարարելու լիազորություններ։

Հայերեն Русский

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ