Եվրոպական հեռարձակողների միությունը կքննարկի «Եվրատեսիլ»-ում Իսրայելի մասնակցության հարցը

3 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպչական մարմնի անդամները դեկտեմբերի 4-ին կհանդիպեն՝ քննարկելու հաջորդ տարի Ավստրիայում կայանալիք մրցութում Իսրայելի մասնակցության հարցը։ Պատճառը մրցույթի մասնակից մի շարք երկրների կողմից Իսրայելի մասնակցությունը բոյկոտելու պահանջն է՝ պայմանավորված Գազայում իսրայելական կողմի գործողություններով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Եվրոպական հեռարձակողների միության կենտրոնակայանում՝ Ժնևում կայանալիք հանդիպմանը մասնավորապես քննարկվելու են նոր կանոնները, որոնք կոչված են խոչընդոտելու կառավարությունների և երրորդ կողմերի միջամտությունները՝ անհամաչափ կերպով առաջ մղելու իրենց ցանկալի երգերը և ազդելու քվեարկողների վրա։ Այս քննարկման անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, ինչ Իսրայելի դեմ մեղադրանքներ են ներկայացվել նախորդ տարվա մրցույթում իր մասնակցին անարդար կերպով աջակցելու ու առաջ մղելու հարցում։

Իսրայելը, որը 2025 թվականի մրցույթում գրավել է երկրորդ հորիզոնականը, չի պատասխանել մեղադրանքներին։

Սլովենիայի, Իռլանդիայի, Իսպանիայի և Նիդեռլանդների հանրային հեռարձակողները սպառնում են բոյկոտել 2026 թվականի մայիսին Ավստրիայում կայանալիք մրցույթը, եթե Իսրայելին թույլատրվի մասնակցել։

Իսրայելի դեմ հանդես եկողներն իրենց դժգոհությունն են հայտնում Գազայում պաղեստինցիների դեմ իսրայելական կողմի գործողությունների առնչությամբ, ինչի հետևանքով զոհերի թիվն անցել է 70 հազարը։ 

Եթե Ժնևում կայանալիք հանդիպման մասնակիցները համաձայնության չգան նոր կանոնների շուրջ, որոնք միտում ունեն երաշխավորելու մրցույթի չեզոքությունն ու անկողմնակալությունը, ապա Իսրայելի մասնակցության հարցը կդրվի քվեարկության։ 

Գերմանիայի հանրային հեռարձակողը՝ ARD-ն հայտնել է, որ իրենք դուրս կգան մրցույթից ու չեն հեռարձակի «Եվրատեսիլ»-ը, եթե Իսրայելին չթույլատրվի մասնակցել։ Ավստրիան ևս Իսրայելի մասնակցությանը կողմ է արտահայտվել։

Իսրայելական հանրային հեռարձակողը՝ KAN-ը հայտարարել է, որ պատրաստվում է հաջորդ տարվա մրցույթին և շուտով կհրապարակի իսրայելցի մասնակցի ընտրության գործընթացում կատարված փոփոխությունները։ KAN-ը հայտարարել է, որ Ժնևում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի իր դիրքորոշումը հնարավոր որակազրկման վերաբերյալ։

Հայերեն Русский

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե