Ուիթքոֆը և Քուշները կհանդիպեն Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղարի հետ

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա, նախկին գլխավոր խորհրդական Ջարեդ Քուշները դեկտեմբերի 4-ին Մայամիում բանակցություններ կունենան Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հանդիպումը հաջորդելու է դեկտեմբերի 2-ին Կրեմլում կայացած հանդիպմանը, որի ժամանակ ուկրաինական պատերազմի դադարեցման հարցը Ուիթքոֆը և Քուշները քննարկել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական էր գնահատել այս հանդիպումը՝ ընդգծելով, որ ՌԴ ղեկավարը տրամադրված է ավարտել պատերազմը։ «Ես կարող եմ ասել, որ նրանք բավականին լավ հանդիպում են ունեցել նախագահ Պուտինի հետ․․․Սա մի պատերազմ է, որը չպետք է երբևէ սկսվեր։ Ի՞նչ կստացվի այդ հանդիպումից, ես չեմ կարող ասել, քանի որ տանգոյի համար երկուսն են պետք։ Նա (խմբ․- Պուտինը) ցանկանում է ավարտել պատերազմը։ Սա էր նրանց տպավորությունը»,- ասել էր Թրամփը Օվալաձև սենյակում լրագրողների հետ զրույցում։ 

Միացյալ Նահանգներ

Թրամփը դրական է գնահատել Կրեմլում իր բանագնացիների հանդիպումը Պուտինի հետ

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ հայտարարել էր, որ դեռևս չկան ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով ընդունված փոխզիջումային տարբերակներ։ «Սակայն որոշ ամերիկյան առաջարկներ քիչ, թե շատ ընդունելի էին։ Նախագահը չի թաքցրել մեր քննադատական կամ բացասական վերաբերմունքը որոշ առաջարկների մասով։ Մենք ընդունեցինք որոշ բաներ․․․որոշներն էլ քննադատեցինք։ Սակայն կարևորն այն է, որ մենք շատ օգտակար քննարկում ունեցանք»,- հանդիպման արդյունքների մասին հայտարարել էր Ուշակովը։ 

Հայերեն Русский

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ