FlyOne Armenia–ն կիրականացնի թռիչքներ Երևան - Վիեննա - Երևան երթուղով
1 րոպեի ընթերցում

FlyOne Armenia Հայաստանի առաջին ազգային ավիաընկերությունը, 2026 թվականի ապրիլի 3-ից սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան - Վիեննա - Երևան երթուղով։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ավիաընկերության տարածած հաղորդագրությունից, Երևան–Վիեննա–Երևան չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի միջազգային օդանավակայան (VIE) կկատարվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին, հարմար չվացուցակով և մատչելի գնով։