Վարդենիսի քաղաքային գրադարանում բացվել է 44-օրյա պատերազմում և սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհվածների հուշանկյուն

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի  քաղաքային գրադարանում բացվել է «Ինձ բացակա չդնեք» խորագրով հուշանկյուն՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում և 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված վարդենիսցի անմահ հերոսների հիշատակին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, հուշանկյան բացումից հետո տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ, որին հրավիրվել է Իշխանասարի անմահ հերոս Հայկ Կարենի Գասպարյանի մայրը՝ Մարգարիտ Հակոբյանը։

Միջոցառմանը ներկա են եղել Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի, քաղաքի կրթամշակութային հաստատությունների  աշխատակիցներ, զոհվածների հարազատներ։ Ներկայացվել են բոլոր հերոսների կենսագրական տվյալները, անցած մարտական ուղիները, նրանց կյանքի հերոսական դրվագները։

«Հերոսները չեն մահանում, նրանք նահատակվում ու անմահանում են՝ միաժամանակ կերտելով հայ ժողովրդի հերոսական պատմությունն ու ապրեցնում բոլորիս։ Մենք հավերժ խոնարհվում ենք նրանց սուրբ հիշատակի առաջ ու պարտավորվում՝ հզորացնել ու շենացնել այն հայրենիքը, հանուն որի իրենց կյանքը չխնայեցին մեր քաջերը»,-նշել է գրադարանի տնօրեն Քրիստինե Պետրոսյանը։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը