ՌԴ-ն և Հնդկաստանը հուշագիր կստորագրեն ատոմային ոլորտում ռազմավարական համագործակցության խորացման վերաբերյալ
1 րոպեի ընթերցում

ՌԴ կառավարությունն ընդունել է «Ռոսատոմ»-ի առաջարկը՝ Ռուսաստանի և Հնդկաստանի միջև ատոմային էներգիայի և դրան կից բարձր տեխնոլոգիաների խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ռազմավարական համագործակցության խորացման շուրջ հուշագիր ստորագրելու վերաբերյալ։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:
Համապատասխան կարգադրությունը՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի ստորագրությամբ, դեկտեմբերի 2-ին զետեղվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-հարթակում։
Նշվում է, որ «Ռոսատոմ»-ի առաջարկը համաձայնեցվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության և գործադիր իշխանության այլ շահագրգիռ դաշնային մարմինների հետ և նախապես քննարկվել է հնդկական կողմի հետ։
«Ռոսատոմ»-ին հանձնարարվել է ՌԴ կառավարության անունից ստորագրել նշված հուշագիրը։