Մարզեր

ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային կենտրոնը իրազեկման հանդիպումներ է անցկացնում

1 րոպեի ընթերցում

ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային կենտրոնը իրազեկման հանդիպումներ է անցկացնում

1988 թվականի ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցին ընդառաջ՝ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Հյուսիսային կենտրոնը շարունակում է իրականացնել տեղեկատվական և իրազեկման հանդիպումներ, որոնք  անցկացվում են  տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կենտրոնի ներկայացուցիչները համայնքապետարանների աշխատակազմերին ներկայացրել են ուժեղ երկրաշարժերից հետո առաջացող հիմնական խնդիրները և դրանց լուծման մեխանիզմները, որոնց արդյունավետ իրականացումը մեծապես կախված է ՏԻՄ-երի պատրաստվածությունից և համակարգված գործակցությունից։

Հանդիպման ընթացքում մասնագետները ներկայացրել են նաև Սպիտակի երկրաշարժի առաջացման պատճառները, արձանագրված խնդիրները, հետևանքների ուսումնասիրման արդյունքներն ու երկրաշարժի ժամանակ ինքնապահպանման հիմնական կանոնները։

ՏԻՄ աշխատակիցներն իրենց հերթին ուղղել են ոլորտին վերաբերող հետաքրքրող հարցեր և քննարկման ընթացքում ներկայացրել սեփական փորձը՝ կապված արտակարգ իրավիճակների կառավարման և բնակչության իրազեկման գործընթացների հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում