Հռոմի պապը կոչ է արել ԱՄՆ-ին թույլ չտալ ռազմական գործողություններ Վենեսուելայի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Հռոմի Լևոն XIV պապը դեկտեմբերի 2-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է այլ ուղի ընտրի, այլ ոչ թե ռազմական գործողություններ ձեռնարկի Վենեսուելայի հետ կապված խնդիրները լուծելու համար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Կարծես թե, կա այն բանի հավանականությունը, որ որոշ գործողություններ կլինեն, նույնիսկ Վենեսուելայի տարածք ներխուժման գործողություն։ Ես իսկապես հավատում եմ, որ ավելի լավ է ընտրել երկխոսության, և, հնարավոր է, ճնշման ուղին, այդ թվում՝ տնտեսական», - ասել է քահանայապետը։

Նրա խոսքով` պետք է ընտրել այլ ուղի Վենեսուելայում իրադրությունը «փոխելու համար, եթե դա այն է, ինչ ցանկանում են ԱՄՆ-ում»։

ԱՄՆ զինվորականները մեկ տասնյակից ավելի ռազմանավեր և 15 000 զինվորականներ են տեղակայել տարածաշրջանում՝ «Հարավային նիզակ գործողության» շրջանակում։ ԱՄՆ զինված ուժերը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի պատճառաբանությամբ Խաղաղ օվկիանոսում բազմաթիվ նավակներ են թիրախավորել՝ սպանելով ավելի քան 80 մարդու։ 

Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների աղբյուրների՝ Վաշինգտոնը ճնշման արշավ է իրականացնում Վենեսուելայի նկատմամբ՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնաթողությանը հասնելու նպատակով։

Հայերեն Русский

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի