Ռուսաստան

Պուտինի՝ Հնդկաստան այցի ընթացքում կքննարկվեն ռուսական C-400-ի մատակարարումները

1 րոպեի ընթերցում

Պուտինի՝ Հնդկաստան այցի ընթացքում կքննարկվեն ռուսական C-400-ի մատակարարումները

C-400 համալիրների՝ Հնդկաստան մատակարարումների թեման կքննարկվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այդ երկիր կատարելիք այցի ժամանակ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հնդիկ լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցում։

«Այս թեման գտնվում է օրակարգում, և ես չեմ կասկածում, որ այն կքննարկվի», - ասել է նա՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին։

Պեսկովը նշել է, որ «Պուտինը կժամանի մեծ պատվիրակությամբ, և պատվիրակության կոնկրետ ներկայացուցիչները կկարողանան հանգամանորեն քննարկել այս թեման»։

Բացի այդ, Պեսկովի խոսքով, այցի ընթացքում, հավանաբար, կքննարկվի նաև Սու-57 ինքնաթիռների Հնդկաստան մատակարարումները։

Ավելի վաղ Կրեմլը հաղորդել էր, որ Պուտինը պետական ​​այցով Հնդկաստան կմեկնի դեկտեմբերի 4-5-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում