Թբիլիսին մանրամասն պատասխանել է քիմիական նյութեր օգտագործելու մասին BBC-ի հարցմանը, սակայն դա անտեսվել է. Կոբախիձե

3 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իր թիմը ժամանակին BBC-ին մանրամասն պատասխան էր տվել ցուցարարների դեմ ենթադրաբար քիմիական նյութեր օգտագործելու մասին հարցման առնչությամբ, սակայն այն ամբողջությամբ անտեսվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

Վարչապետի խոսքով՝ BBC-ն հիմնվել է արմատական ակցիաների մասնակցող հայր և որդի Չախունաշվիլիների հայտարարության վրա, և ամեն ինչ վկայում է, որ «BBC-ն գործել է որպես «ֆեյք» հեռուստաընկերություն»։

«Ներքին գործերի նախարարությունը և անձամբ նախարարը ձեզ կտրամադրեն տեղեկատվություն՝ իրականացված փորձաքննության վերաբերյալ, և դրանով կհաստատվի, որ BBC-ի տարածած տեղեկատվությունը լիովին կեղծ էր։ Ես չեմ կարող պատասխանատվություն կրել BBC-ի կեղծիքի համար։ Ամեն ինչի վերաբերյալ արդեն պատասխանեցի։ Թե ինչ նյութ էր օգտագործվել, այդ մասին կպատասխանի ներքին գործերի նախարարը։ Ինչ վերաբերում է «կամիտ» նյութին, այն ընդհանրապես չի օգտագործվել։ Սա պարզ կեղծիք է, մնացածի մասին մանրամասն կտեղեկացնի ՆԳ նախարարությունը։ Թիմը ժամանակին BBC-ին տվել էր մանրամասն պատասխան, սակայն այն ընդհանրապես չէր օգտագործվել։ Մենք տրամադրել էինք կոնկրետ և մանրամասն տեղեկատվություն, սակայն BBC-ն հիմնվել էր հայր և որդի Չախունաշվիլիների հայտարարությունների վրա, այլ ոչ թե մեր պատասխանների։ Այս ամենը հաստատում է, որ BBC-ն գործել է որպես «ֆեյք» հեռուստաընկերություն», – հայտարարել է վարչապետը։

Ավելի վաղ BBC-ն հրապարակում էր արել, ըստ որի Վրաստանի իշխանությունները 2024 թվականին Թբիլիսիում հակակառավարական ցույցերը ճնշելու համար, ենթադրաբար, օգտագործել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի քիմիական նյութ՝ բրոմբենզիլցիանիդ կամ կամիտ: Լրատվամիջոցը հղում էր անում 2024 թ. նոյեմբերի 28-ին Վրաստանի խորհրդարանի առջև բողոքի ակցիային մասնակցած ցուցարարներից մեկին՝ Կոնստանտին Չախունաշվիլուն:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դեկտեմբերի 1-ին հայտարարել է, որ BBC-ի դեմ դատական ​​հայցեր են ներկայացվելու միջազգային դատարաններ՝ չհաստատված տեղեկատվություն տարածելու համար։ 

Վրաստան

Վրաստանում կստուգեն բողոքի ցույցերի ժամանակ ուժային կառույցների կողմից քիմիական նյութեր օգտագործելու մասին տեղեկատվությունը

Հայերեն

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հուլիսի 22-ի միջոցառումների անոնս

Իսրայելական ուժերը կրակ են բացել լիբանանյան բանակի ստորաբաժանումների մերձակայքում

Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդել է համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը