ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարն ու Լատվիայի ԱԳՆ երկկողմ քաղաքական դեպարտամենտի տնօրենը քննարկում են ունեցել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Լատվիայի ԱԳՆ երկկողմ քաղաքական դեպարտամենտի տնօրեն Ուլդիս Միկուտսին և ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Էդիտե Մեդնեին:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել կիբեռանվտանգության, սննդի անվտանգության, լավ կառավարման, թվայնացման և այլ ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունների, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի շուրջ:

Դավիթ Կարապետյանն ընդգծել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և վերջինիս կարևոր բաղադրիչ «TRIPP ուղու» նշանակությունը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում և դրանց կյանքի կոչմամբ ընձեռվելիք տնտեսական նոր հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Հայերեն English Español فارسی Français ქართული Русский

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին

Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար

ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո

Դատախազության միջնորդագրությամբ՝ դադարեցվել է Սևանա լճի ևս մեկ հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. սահմանվել է վճարի չափը

Նոր համակարգեր՝ արտահանման գործընթացը դյուրացնելու համար

ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել է