Որ վիրահատությունները կներառվեն առողջության ապահովագրության համակարգում․ նախարարը մանրամասնում է

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի հերթական նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց, թե առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ինչ վիրահատություններ կկատարվեն ու ինչ բժշկական ծառայություններ կմատուցվեն։ Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ նոր համակարգը զգալիորեն ընդլայնում է պետական աջակցությամբ հասանելի բժշկական օգնությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նշեց, որ ապահովագրության շնորհիվ այն քաղաքացիները, որոնք նախկինում չէին կարողանում ստանալ մի շարք կենսական նշանակության բուժօգնություն, այժմ հնարավորություն կունենան օգտվել ավելի լայն փաթեթից։

«Նշեմ, որ կատարակտի անվճար վիրահատություն մինչև այժմ 65+ տարիքային խմբում հնարավոր չէր ստանալ, եթե անձը չուներ 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն։ Առողջության ապահովագրության շրջանակում, անկախ հաշմանդամության կարգ ունենալուց, ծառայությունը կդառնա անվճար։ Անվճար կլինեն սրտի ռիթմավարի տեղադրումը, առիթմիոլոգիական միջամտությունները, այդ թվում՝ աբլացիա, որը ուղղում է սրտի ռիթմը, դեղորայքային փաթեթը՝ քրոնիկ հիվանդությունների կառավարման համար․․․ Չարորակ նորագոյացությունների վիրահատությունները թեև նախկինում հասանելի էին, սակայն նախավիրահատական հետազոտությունները քաղաքացին պետք է հոգար սեփական միջոցներով։ Ապահովագրությամբ ամբողջ ախտորոշիչ և բուժական ցիկլը կդառնա լիարժեք անվճար, անվճար կկատարվի նաև կոնքազդրի և ծնկան հոդի էնդոպրոթեզավորումը, որը պետպատվերի ներկայիս փաթեթում չի ներառվում։ Ապահովագրության շրջանակում կներառվի և՛ վիրահատությունը, և՛ էնդոպրոթեզի արժեքը՝ մինչև 600 000 դրամ։ Քիմիոթերապիայի դեպքում այսօր պետությունը տրամադրում է մինչև 300 000 դրամ։ Ապահովագրության դեպքում սահմանվում է մինչև 1 200 000 դրամ»,- ասաց Ավանեսյանը։

Ավանեսյանը շեշտեց, որ նախկինում պետական պատվերը տրամադրում էր հիմնականում սահմանափակ ծառայություններ՝
վարակիչ, հոգեբուժական հիվանդությունների, ինչպես նաև որոշ համընդհանուր ծրագրերի շրջանակում։ Նոր համակարգով քաղաքացին կարող է լիարժեք հետազոտություններ անցնել, ախտորոշվել, վիրահատվել, հետվիրահատական աջակցություն ստանալ։

Հայերեն Русский

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը