Քաղաքականություն

Նոր էջ Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում․ Բրյուսելում կստորագրվի գործընկերության նոր օրակարգը

2 րոպեի ընթերցում

Նոր էջ Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում․ Բրյուսելում կստորագրվի գործընկերության նոր օրակարգը

Հայաստանն ու Եվրամիությունը Բրյուսելում դեկտեմբերի 2-ին կայանալիք գործընկերության խորհրդի նիստի արդյունքներով կստորագրեն գործընկերության ռազմավարական օրակարգը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը։ 

Գործընկերության նոր օրակարգը կստորագրեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր  հանձնակատար Կայա Կալասը։ 

«Կայանալու է Եվրամիություն-Հայաստան գործընկերության խորհրդի նիստը, որի ժամանակ մենք ընդունելու ենք Հայաստանի և Եվրամիության միջև ռազմավարական գործընկերության նոր օրակարգը, որը լինելու է գործողությունների պլան, ճանապարհային քարտեզ, թե ինչ կարող ենք մենք անել»,- ասել է Կոսը։ 

ԵՄ պաշտոնյան մանրամասնել է, որ  այն ներառելու է աջակցություն, որը կնպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը, ինստիտուտների ուժեղացմանը։ Գործընկերության նոր օրակարգը ներառելու է նաև համագործակցություն պաշտպանության և անվտանգության ոլորտում։ 

Մարթա Կոսը հավելել է, որ աջակցելու են ՀՀ-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքներին, ապատեղեկատվության տարածմանը, կիբեռհարձակումներին դիմակայելու հարցում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում