Ռուսաստան

Սերգեյ Շոյգուն և Վան Ին կքննարկեն միջազգային անվտանգության հարցեր

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Շոյգուն և Վան Ին կքննարկեն միջազգային անվտանգության հարցեր

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն և Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ռազմավարական անվտանգության վերաբերյալ դեկտեմբերի 2-ին Մոսկվայում կայանալիք ռուս-չինական խորհրդակցությունների ընթացքում կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր, ինչպես նաև իրավիճակը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

«Կողմերը կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր, իրավիճակը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունն ու իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների միջև փոխգործակցությունը»,- նշված է հաղորդագրությունում։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում