Մերձավոր Արևելք

Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան փոխադարձ վերացրել են վիզայի ռեժիմը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան փոխադարձ վերացրել են վիզայի ռեժիմը

Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան միջկառավարական համաձայնագիր են ստորագրել բոլոր տեսակի անձնագիր ունեցող անձանց համար վիզայի պահանջի փոխադարձաբար վերացման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Երկու երկրները նաև ստորագրել են կլիմայի փոփոխության և ցածր ածխածնային զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Ստորագրված մեկ այլ համաձայնագիր վերաբերում է արխիվային գործերի ոլորտում համագործակցությանը։

Համաձայնագրի նախագծում նշվում է, որ երկու երկրների քաղաքացիները կկարողանան մուտք գործել և մնալ միմյանց տարածքում առանց վիզայի տարեկան մինչև 90 օր: Դրա համար նրանք պետք է ներկայացնեն վավեր անձնագիր՝ միջազգային, դիվանագիտական ​​կամ ծառայողական:

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում