Մայրաքաղաքի վարչական շրջաններում կառուցվել է 551 թեքահարթակ. կառուցման աշխատանքներն ավարտված են

2 րոպեի ընթերցում

Երևանում թեքահարթակների կառուցման աշխատանքներն ավարտված են: 12 վարչական շրջանի 286 հասցեում կառուցվել է 551 թեքահարթակ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  դեկտեմբերի 1-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այդ մասին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ Գարիկ Գրիգորյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ ընդհանուր առմամբ շատ կարևոր և մեծ աշխատանք է արվել: 

«Շատ շնորհակալ եմ, որ ֆիքսվեց, որ չպետք է թեքահարթակները լինեին հատվածական՝ 1-2 տեղ, այլ ամբողջական լուծումներ են տրվել:

Բարձրաձայնեմ նաև այն խնդիրները, որոնք ես եմ նկատել: Տեղ-տեղ մենք թեքահարթակների տեսակները սխալ ենք ընտրել այն առումով, որ ընտրել ենք մի ուղղությամբ բարձրացող թեքահարթակ, երբ պետք է եղել երեք կողմից մոտեցումներով: Երևի թե այս առումով պետք է մեր ուշադրությունը սևեռած պահենք խնդրի վրա»,-ասաց նա:

Ավինյանն ընդգծեց, որ քաղաքի՝ ավելի ներառական և ավելի հասանելի դարձնելը շարունակում է մնալ քաղաքապետարանի առաջնահերթությունների շարքում:

«Միշտ աշխատանքն իրականացնելիս պատկերացնենք, թե անվասայլակով կամ մանկասայլակով ինքնուրույն ինչպես ենք անցնելու: Եթե չի ստացվում անցնել, այդ ձևով չենք անում աշխատանքը, փոխում ենք»,-ասաց նա:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան