Ուկրաինական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ. Նրանք կհանդիպեն Ռուբիոյի, Վիտկոֆի և Քուշների հետ

2 րոպեի ընթերցում

Ուկրաինական պատվիրակությունը մեկնել է Միացյալ Նահանգներ, որտեղ կշարունակվի Ժնևի կետերի հիման վրա երկխոսությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես գրում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Դիվանագիտությունը շարունակում է ակտիվ լինել։ Ամերիկյան կողմը ցուցաբերում է կառուցողականություն, և լրիվ հնարավոր է առաջիկա օրերին ավարտել քայլերը՝ որոշելու համար, թե ինչպես կարելի է արժանապատվորեն ավարտել պատերազմը», - ասել է Զելենսկին։

Reuters-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆլորիդայում գտնվող ուկրաինական պատվիրակությանը կդիմավորեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։

Ուկրաինական պատվիրակությունը գլխավորում է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, որը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին փոխարինելու համար, ով հրաժարական էր տվել նոյեմբերի 28-ին։

Նոյեմբերի 23-ին ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունները հանդիպել են Ժնևում՝ քննարկելու ԱՄՆ 28 կետանոց խաղաղության ծրագիրը, որը մի քանի օր առաջ հայտնվել էր մամուլում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպումը անվանել էր «թերևս ամենաարդյունավետը» խաղաղության բանակցային ողջ գործընթացում։ Հանդիպումից հետո ծրագիրը վերանայվել և կրճատվել է՝ որոշ աղբյուրների համաձայն՝ մինչև 19 կետ, մյուսների համաձայն՝ մինչև 22։ Ռուսաստանը դեռևս չի մեկնաբանել խաղաղության ծրագրի թարմացված տարբերակը։ Նոյեմբերի 27-ին Ղրղզստան կատարած այցի ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ ծրագրի դրույթները կարող են «օգտագործվել որպես ապագա համաձայնագրերի հիմք»։ «Սակայն իմ կողմից անքաղաքավարի կլինի հիմա խոսել որևէ վերջնական տարբերակի մասին, քանի որ այն չկա», - հավելել է նա։

Հայերեն Русский

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ