Հիմնանորոգվել է Ծակքարի մշակույթի տունը

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ծակքարի մշակույթի տան  հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 40 միլիոն 560 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է մշակույթի տան սանհանգույցների և սեպտիկ հորի կառուցում, աստիճանների ճաղավանդակների տեղադրում, բակային հատվածի ասֆալտապատում և կանաչապատում, այլ աշխատանքներ։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են հունիսից և ավարտվել նոյեմբերին։

«Նախորդ տարիներին սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Ծակքարի մշակույթի տանն իրականացվել էին հիմնանորոգման աշխատանքներ, իսկ կիսատ մնացած աշխատանքներն ավարտվեցին այս տարվա ընթացքում։ Կարելի է ասել, որ Ծակքարի մշակույթի տան հիմնանորոգման ծրագիրը, որն ընթացել է մի քանի փուլով, հիմնովին ավարտված է»,-նշեց Ծակքարի վարչական ղեկավար Արարատ Ավետիսյանը։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը