Եվրոպա

Գրիպի վիրուսի նոր տարբերակը մտահոգություն է առաջացրել եվրոպական առողջապահական գերատեսչությունների շրջանում

2 րոպեի ընթերցում

Sick Woman. Flu. Woman Caught Cold
Sick Woman. Flu. Woman Caught Cold

Ընթացիկ տարում գրիպի սեզոնը սկսվել է մի քանի շաբաթ շուտ, և վիրուսի նոր տարբերակը մտահոգություն է առաջացրել եվրոպական առողջապահական գերատեսչությունների շրջանում։ H3N2 վիրուսի նոր տարբերակը առանձնահատուկ գլխացավանք է առաջացրել հատկապես Գերմանիայի բնակչության համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

Գրիպի դեպքերի նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նոր ենթատիպը զգալիորեն ավելի հեշտությամբ է փոխանցվում, քան նախկինում հայտնի գրիպի շտամները, հետևաբար մասնագետները կանխատեսում են, որ դեպքերի թիվը մոտավորապես 20 տոկոսով ավելի բարձր կլինի, քան սովորական գրիպի համաճարակի ժամանակ:

2025 թվականի գրիպի սեզոնը սկսվում է անսովոր շուտ, մոտավորապես երեք-չորս շաբաթ ավելի շուտ, քան վերջին երկու տարիներին: Այս միտումը նկատելի է նաև Գերմանիայից դուրս։ Մի շարք երկրների մասնագետներ նույնպես զգուշացնում են վաղաժամ և ինտենսիվ գրիպի համաճարակի մասին, որն այժմ մտահոգություն է առաջացրել ամբողջ Եվրոպայում։

«Կասկած չկա, որ այս ձմեռը մեր անձնակազմի համար ամենադժվարներից մեկն է լինելու»,- ասել է Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության գլխավոր գործադիր տնօրեն Ջիմ Մաքին։

H3N2 նոր տարբերակի բնորոշ ախտանիշներից են հանկարծակի ջերմությունը, որը կարող է լինել միջինից բարձր, ինչպես նաև ուժեղ մարմնական թուլությունը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում