Եվրոպա

Ռումինիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

1 րոպեի ընթերցում

Ռումինիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

Ռումինիայի պաշտպանության նախարար Իոնուտ Մոստեանուն նոյեմբերի 28-ին հայտարարել է իր հրաժարականի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մոստեանուն գրառում է կատարել Facebook-ի իր էջում։

«Այսօր ես հրաժարական տվեցի Ազգային պաշտպանության նախարարի պաշտոնից։ Ես խոսել եմ նախագահի, վարչապետի, կուսակցության նախագահի, մի քանի գործընկերների հետ և շնորհակալություն եմ հայտնում նրանց աջակցության և վստահության համար», - նշել է նա։

«Ռումինիան և Եվրոպան Ռուսաստանի հարձակման տակ են։ Մեր ազգային անվտանգությունը պետք է պաշտպանվի ցանկացած գնով։ Ես չեմ ուզում, որ իմ կրթության և տարիներ առաջ թույլ տված սխալների մասին քննարկումները շեղեն երկիրը ղեկավարողներին իրենց դժվար առաքելությունից։ Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին այս հինգ ամիսների ընթացքում կատարած աշխատանքի համար», - հավելել է Մոստեանուն։

Reuters-ի փոխանցմամբ՝ Մոստեանուն հրաժարական է տվել պաշտոնից այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա իր ինքնակենսագրականում ստել է ուսման մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում