Պուտինը Մոդիի հրավերով կմեկնի Հնդկաստան

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին դեկտեմբերի 4-5-ը Հնդկաստանում կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային հրատապ հարցեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 4-5-ը պետական ​​այցով կմեկնի Հնդկաստանի Հանրապետություն։

«Այս այցը մեծ նշանակություն ունի, հնարավորություն է տալիս բազմակողմանիորեն քննարկել հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերություն ունեցող ռուս-հնդկական հարաբերությունների ողջ լայն օրակարգը՝ քաղաքական, առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական, մշակութային-հումանիտար բնագավառներում, ինչպես նաև դիտարկել միջազգային ու տարածաշրջանային հրատապ թեմաները։ Հենց այս հարցերը կլինեն Նարենդրա Մոդիի գլխավորած հնդկական պատվիրակության հետ բանակցությունների ուշադրության կենտրոնում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, կկայանա նաև Ռուսաստանի նախագահի առանձին հանդիպումը Հնդկաստանի նախագահ Դրոուպադի Մուրմուի հետ։

Բանակցությունների արդյունքում կընդունվի համատեղ հայտարարություն և կստորագրվեն մի շարք երկկողմ միջգերատեսչական և առևտրային փաստաթղթեր։

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ