Հոնկոնգում հրդեհի զոհերի թիվը հասել է 65-ի

1 րոպեի ընթերցում

Հոնկոնգի Թայ Պո շրջանում բնակելի շենքերում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 65-ի, որոնց թվում է մեկ հրշեջ ծառայության աշխատակից։ Վիրավորների թիվը հասել է 70-ի, որոնցից տասը հրշեջներ են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է South China Morning Post-ը։

Լայնածավալ փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ութ շենքից բաղկացած բնակելի համալիրում կա 2000 բնակարան, որտեղ ապրում է ավելի քան 4600 մարդ։ Կրակը տարածվել է ութ շենքերից յոթում։

Յոթ շենքերից չորսում մոլեգնող կրակը վերահսկողության տակ է վերցվել, մինչդեռ մյուս երեք շենքերի վերին հարկերում հրդեհները դեռևս շարունակվում են։

Գրեթե 300 մարդ անհետ կորած է։

Իշխանությունները հայտնել են, որ շինարարական աշխատանքներում օգտագործված դյուրավառ նյութը հրդեհի արագ տարածման պատճառ է դարձել։ Կառավարությունը հետաքննություն է սկսել հրդեհի պատճառը պարզելու համար։

Հրդեհի պահին շենքերում շինարարական աշխատանքներ էին ընթանում։ Չկանխամտածված սպանության համար ձերբակալել է երեք մարդ՝ շինարարական ընկերության տնօրեններից երկուսը և ինժեներ-խորհրդատուն։

Սա 1948 թվականից ի վեր քաղաքում գրանցված ամենամահացու հրդեհն է։ Այն ժամանակ հրդեհի հետևանքով զոհվել էր 176 մարդ։

Հայերեն

Համբարձում Մաթևոսյանն ու Կատրին Շնեեբերգերը քննարկել են Հայաստան–Շվեյցարիա բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթը