Աշխարհ

Մակրոնը հայտարարել է 10-ամսյա կամավոր զինվորական ծառայություն սահմանելու մասին

1 րոպեի ընթերցում

Մակրոնը հայտարարել է 10-ամսյա կամավոր զինվորական ծառայություն սահմանելու մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է երկրում երիտասարդների համար կամավոր զինվորական ծառայություն սահմանելու մասին՝ Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը:

Մակրոնի խոսքով՝ կամավորները, որոնց մեծ մասը՝ 80%-ը, կլինեն 18-19 տարեկան, կսկսեն ծառայությունը հաջորդ ամառվանից՝ 10 ամիս ժամկետով։ Մնացած մասը կկազմեն մինչև 25 տարեկան երիտասարդները, որոնք պետք է ունենան հատուկ հմտություններ, օրինակ՝ լինեն ինժեներներ։ 

Կամավորները կծառայեն բացառապես Ֆրանսիայում և նրա անդրծովյան տարածքներում։ Մինչև 2035 թվականը նախատեսվում է տարեկան զինվորագրվածների թիվը հասցնել 50 000-ի։ 

Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան նպատակ ունի 2027 թվականին երկրի տարեկան պաշտպանական ծախսերը հասցնել 64 միլիարդ եվրոյի։ Երբ 2017 թվականին Մակրոնը ստանձնեց նախագահի պաշտոնը, պաշտպանական ծախսերը երկու անգամ պակաս էին՝ 32 միլիարդ եվրո։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում