«Կողք կողքի» 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը կմեկնարկի նոյեմբերի 30-ին

4 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը 2025 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը կանցկացնի «Կողք կողքի» 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը:

Փառատոնն անցկացվում է «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր» կարգախոսի ներքո։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ փառատոնը միտված է զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը։ Շարունակական աշխատանքի միջոցով մասնագետները զարգացնում և կատարելագործում են երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժը: Փառատոնը հնարավորություն է ընձեռում ներկայացնել առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների և պատանիների աշխատանքները` բացահայտելով նրանց կարողությունները, երաժշտարվեստի ոլորտի ներկայացուցիչների հետ հանդես գալով կողք կողքի՝ մեկ հարթակում։ 

Այս տարի փառատոնին կմասնակցեն շուրջ 600 երեխաներ և պատանիներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Բահրեյնից և այլ երկրներից։

Փառատոնի շրջանակում  նախատեսվող միջոցառումները բազմաթիվ և բազմաբնույթ են:

Նոյեմբերի 30-ին փառատոնը կմեկնարկի առցանց սեմինարների  շարքով. հանդես կգան արտերկրի մասնագետներ Ալինա Սարգսյանը (ՌԴ, մանկավարժ, հոգեբան, երաժշտական թերապիայի մասնագետ, միջազգային համաժողովների բանախոս),  Վիվիեն Չանը (Հոնկոնգ, երաժշտական թերապիայի և երաժշտական հոգեթերապիայի մասնագետ,  Բոնիի մեթոդի որակավորված մասնագետ), Նանոր Շահինը (ԱՄՆ, վարքային վերլուծաբան, մագիստրոս, M2N Behavioral Health Services, Quality Assurance կլինիկական տնօրեն, BCBA  կլինիկայի գործադիր տնօրեն): Նրանք կանցկացեն վարպետության դասեր ներառական կրթության և մշակույթի ոլորտների հայաստանյան մասնագետների համար: Ոլորտի հեղինակավոր մասնագետները կկիսվեն իրենց փորձով, կքննարկվեն ոլորտում առկա խնդիրները, մարտահրավերներն ու արդի միտումները: 

Դեկտեմբեր 1-ին ժամը 16։00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փառատոնի մասնակիցները հանդես կգան երաժշտական կատարումներով՝ «Իմ մեծ բեմը» խորագրի ներքո: 

Դեկտեմբերի 2-ին ժամը 16:00-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում (Black Box) երեխաները և պատանիները հանդես կգան պարային կատարումներով և թատերական ներկայացումով: 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակված Հաշմանդամների միջազգային օրը՝ դեկտեմբերի 3-ին ժամը 18:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա փառատոնի գալա համերգը: Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ  փառատոնի մասնակիցներն անվանի երգիչների և երաժիշտների հետ հանդես կգան կատարումներով:

Գալա համերգի մեկնարկից առաջ «Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում կբացվի ՀՀ զարգացման տարբեր կենտրոնների սաների   նկարչական և ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը:

Փառատոնի հովանավորն է «Իմ քայլը» հիմնադրամը:

Հայերեն

Որդիները գրտնակի հարվածով սպանել են մորը․ Ոստիկանությունը բացահայտել է ամիսներ առաջ կատարված սպանությունը

Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ

ՀԾԿՀ-ն և Հունաստանի կարգավորող մարմինը կհամագործակցեն ջրային ոլորտի կարգավորման ուղղությամբ

Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին

Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել

Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը

Երևանում Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով

Կայացավ «Վազգեն Պողոսյան» գրքի շնորհանդեսը

Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ