1 րոպեի ընթերցում
Ֆինլանդիայում մեկնարկում են զորավարժություններ՝ 6,5 հազար զինվորի և ավելի քան 900 միավոր տեխնիկայի մասնակցությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը։
Զորավարժությունները տեղի են ունենում Ուուսիմաայի, Պայյատ Հյամեի մարզերում և Ռուսաստանին սահմանակից Կյումենլաակսյոի մարզում։ Դրանք կտևեն նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 4-ը: