Եվրոպա

Բուլղարիայում բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել նոր բյուջեի նախագծով սահմանված հարկային քաղաքականության դեմ

1 րոպեի ընթերցում

Բուլղարիայում բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել նոր բյուջեի նախագծով սահմանված հարկային քաղաքականության դեմ

Հազարավոր ցուցարարներ նոյեմբերի 26-ի երեկոյան հանրահավաք են անցկացրել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի խորհրդարանի շենքի դիմաց՝ բողոքելով 2026 թվականի բյուջեի նախագծով հայտարարված բարձր հարկերի դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Euronews-ը։

Հանրահավաքը տեղի է ունեցել խորհրդարանական վերջնական քվեարկությունից առաջ։ 

Ցուցարարները պատնեշ են կազմել խորհրդարանի շենքի շուրջ՝ պատգամավորներին թույլ չտալու դուրս գալ շենքից։ Հանրահավաքը, որին մասնակցել է մոտ 20000 ցուցարար, կազմակերպել է «Մենք շարունակում ենք փոփոխությունը» և «Դեմոկրատական ​​Բուլղարիա» կուսակցությունների ընդդիմադիր կոալիցիան։

Իշխանությունները հայտնել են, որ երեք ոստիկան վիրավորվել է հասարակական կարգը պահպանելու ժամանակ։ Տեղեկություններ են հաղորդվել նաև ոստիկանական ստորաբաժանումների և ցուցարարների միջև բախումների մասին։

Ցուցարարներից մի քանիսը փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը և ոստիկանական ուժերի վրա տարբեր իրեր նետել, ապա փորձել են շրջել ոստիկանական միկրոավտոբուսը, սակայն ոստիկանությունը հետ է մղել նրանց։

Որոշ ցուցարարների խոսքով՝ ոստիկանությունը ցուցարարներին ցրելու նպատակով արցունքաբեր գազ է արձակել բազմության ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում