Իրան

Իրանի և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են միջուկային ծրագրի հետ կապված հարցեր

1 րոպեի ընթերցում

Իրանի և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են միջուկային ծրագրի հետ կապված հարցեր

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։

Նախարարներն ի թիվս այլ հարցերի քննարկել են զարգացումները Մերձավոր Արևելքում, ուկրաինական հակամարտությունը, միջազգային անվտանգության հետ կապված իրադրությունը։

Արաղչին հայտարարել է, որ իրենք լրջորեն են տրամադրված միջուկային բանակցություններին, քանի որ ցանկանում են վստահություն ձևավորել Իրանի միջուկային ծրագրի բնույթի հանդեպ։ Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի այս հարցում իր առավելապաշտական ​​մոտեցումից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում