Իրավունք

Կանխվել է ՀՀ պետական սահմանով մաքսային հսկողությունից թաքցված խոշոր չափերի տաքացվող ծխախոտի արտահանման փորձը

2 րոպեի ընթերցում

Կանխվել է ՀՀ պետական սահմանով մաքսային հսկողությունից թաքցված խոշոր չափերի տաքացվող ծխախոտի արտահանման փորձը

ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները համատեղ կանխել են ՀՀ պետական սահմանով, մաքսային հսկողությունից թաքցված խոշոր չափերի տաքացվող ծխախոտի արտահանման փորձը:

«Օրերս Հայաստանի տարածքից «Բագրատաշեն» անցակետ է մուտք գործել կենդանիների տեղափոխման համար նախատեսված դատարկ բեռնատար ավտոմեքենա։ Ստացված տեղեկությունների համաձայն, ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: Բեռնատարը վերցվել է հսկողության: Տրանսպորտային միջոցն ուղղորդվել է ռենտգեն տեսազննման կայան։ Պատկերի վերլուծության արդյունքում բեռնատարի վերելակի պատերի հատվածում նկատվել է կասկածելի խտություն և որոշում է կայացվել բեռնատարն ուղղորդել խորը զննման անգար։ Մաքսային ծառայողներն էնդոսկոպիկ տեսանկարահանող սարքի միջոցով  ֆիքսել են ներսում առկա բեռնատարի կառուցվածքին չհամապատասխանող օտար մարմիններ։ Հատուկ կտրող սարքավորման օգնությամբ բացվել են խոռոչներ, որտեղ թաքցված է եղել մոտ 22 300 տուփ տաքացվող ծխախոտ։ Խոռոչներում ծխախոտներն այնպես են  հարմարեցված եղել, որպեսզի առկա ժապավենները քաշելու միջոցով ապրանքը հեշտությամբ դուրս բերվեն»,– «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ դեպքի մասին մանրամասներ են ներկայացրել Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից։ 

Դեպքի առնչությամբ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի համաձայն կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում