Մարզեր

Շիրակի մարզում մոդուլային սպանդանոցների կառուցումն ընթացքի մեջ է

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում մոդուլային սպանդանոցների կառուցումն ընթացքի մեջ է

Շիրակի մարզում սպանդանոցների բացակայության խնդիրը պետական և համայնքային տարբեր ծրագրերի միջոցով փորձում են լուծել։ Աշոցքում համայնքապատկան մոդուլային սպանդանոցի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին: Աշխատանքներն իրականացվում են լիզինգային եղանակով։

«Մեկ օրում հնարավոր չէ սպանդանոց կառուցել։ Համայնքը համայնքապատկան սպանդանոց կառուցելու համար նախ պետք է կազմի նախագիծ, ստանա գնառաջարկ, այն ներկայացնի ավագանու հաստատմանը, ապա դիմի կառավարությանը՝ լիզինգի գործընթացը հաստատելու և սարքավորումներ ձեռք բերելու համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ տեղեկացնելով, որ Աշոցքում արդեն ամբողջությամբ ներմուծվել են անհրաժեշտ սարքավորումները, կա հաստատված տարածք, շինարարական աշխատանքներն էլ  մոտենում են ավարտին։

Մարզպետի խոսքով՝ Ախուրյան և Արթիկ համայնքները ևս առաջիկայում կլուծեն սպանդանոցի կառուցման հարցը. մարզպետարանում այդ հարցով արդեն ավագանու նիստ են անցկացրել և գնառաջարկներն ուղարկել կառավարություն՝ հաստատման։ Անի համայնքն այս պահին ունի մասնավորի սեփականությունը հանդիսացող, սակայն չշահագործվող սպանդանոց: «Համայնքապետն այժմ փորձում է բանակցել սեփականատիրոջ հետ՝ այն համայնքապատկան դարձնելու կամ վարձակալելու համար։ Միաժամանակ փորձում ենք աջակցել նաև Ամասիայի մասնավոր սպանդանոցին, որը որոշակի փաստաթղթային խնդիր ունի»,-նշեց Դավիթ Առուշանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում