ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը նոյեմբերի 25-ին ընդունել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռումինիա երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերության ընթացիկ զարգացումներին և խորացմանը: 

Նշվում է, որ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ընդգծելով հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը և առանձնանշելով հաղորդակցային ուղիների ապաշրջափակման հետևանքով տարածաշրջանում բացվող տնտեսական զարգացման  և բարգավաճման հեռանկարները:

Հայերեն English فارسی Français ქართული Русский Türkçe

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/11/26

ԵՄ-ն կգործարկի հատուկ արտակարգ մեխանիզմ՝ Կիևի հրատապ կարիքները հոգալու համար

ՀՀ դեսպանությունը Քուվեյթի առաջատար զբոսաշրջային ընկերություններին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման Իրանի երկօրյա ծրագիրն ամենախելամիտն է. Բաղայի

ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը շարունակում է աշխատանքները նաև կլիմայի փոփոխության COP-ը հյուրընկալելու ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան

ՆԳՆ-ն զգուշացնում է կեղծ հաղորդագրությունների միջոցով քաղաքացիների տվյալները հափշտակելու փորձերի ակտիվացման մասին

Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց մեր օրակարգում չկա․ Տիգրան Ավինյանի պարզաբանումը