ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը նոյեմբերի 25-ին ընդունել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռումինիա երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերության ընթացիկ զարգացումներին և խորացմանը:
Նշվում է, որ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ընդգծելով հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը և առանձնանշելով հաղորդակցային ուղիների ապաշրջափակման հետևանքով տարածաշրջանում բացվող տնտեսական զարգացման և բարգավաճման հեռանկարները: