Եվրոպա

Բելգիայում համազգային գործադուլը խաթարել է չվերթները, հասարակական տրանսպորտի և դպրոցների աշխատանքը

1 րոպեի ընթերցում

Բելգիայում համազգային գործադուլը խաթարել է չվերթները, հասարակական տրանսպորտի և դպրոցների աշխատանքը

Բելգիայում համազգային գործադուլի վերջին՝ երրորդ օրվա ընթացքում նոյեմբերի 26-ին Բրյուսելի օդանավակայանում չեղարկվել են գրեթե բոլոր չվերթները, խաթարվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Գործադուլը կազմակերպել են երկրի գլխավոր արհմիությունները։ Սա վարչապետ Բարտ դե Վևերի գլխավորած կոալիցիոն կառավարության դեմ մի շարք բողոքի ակցիաներից վերջինն է։ Ակցիայի մասնակիցները բողոք են հայտնում կառավարության առաջարկած բարեփոխումների դեմ՝ կապված կենսաթոշակների և աշխատաշուկայի հետ։

Բրյուսելի օդանավակայանը չեղարկել է բոլոր ելքային չվերթները, ինչպես նաև մուտքային 110 չվերթ՝ պլանավորված 203-ից։ 

Բելգիայի մյուս խոշոր Շառլերոյի օդանավակայանը նույնպես հայտնել է աշխատանքի զգալի խափանումների մասին։ 

Գործադուլի վերջին օրը նաև սպասվում են դպրոցների, հասարակական տրանսպորտի և մասնավոր հատվածի աշխատանքի զգալի խափանումներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում