ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի բացառել, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի այս տարի

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի կարծիքով՝ հավանականություն կա, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է ավարտվել մինչև 2025 թ. վերջը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է El Pais թերթին տված հարցազրույցում:

«Իհարկե», - ասել է Ռյուտեն՝ պատասխանելով այն հարցին, թե «հնարավոր է արդյոք, որ պատերազմն ավարտվի մինչև այս տարվա վերջը»։

«Ես ցանկանում եմ հնարավոր ամեն բան անել, որպեսզի ԱՄՆ նախագահ Թրամփին օգնեմ իրականացնելու կարգավորման իր տեսլականը», - ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։ 

Ռյուտեն նշել է, որ «հիացած է» ԱՄՆ ղեկավարի՝ ռուս-ուկրաինական հակամարտության «փակուղուց դուրս գալու ելք գտնելու» ձգտմամբ։

Միևնույն ժամանակ, մեկնաբանելով կարգավորման վերաբերյալ ամերիկյան առաջարկը, նա ասել է, որ այն պարունակում է ինչպես «հիմնավորված տեսակետներ», այնպես էլ այլ տեսակետներ, որոնք «պահանջում են մշակումներ ու երկխոսություն»։

Դրա հետ մեկտեղ Ռյուտեն նշել է, որ առանձին կետերի շուրջ բանակցությունները բարդ են և կարող են բավական շատ ժամանակ պահանջել: Նա որպես օրինակ է բերել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ապագա սահմանները։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ գոհ է այն բանից, թե ինչպես են հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն անցկացվում և՛ Մոսկվայի, և՛ Կիևի հետ։ Ըստ Թրամփի՝ կողմերը կարող են այն կարծիքին հանգել, որ հակամարտության լուծման ԱՄՆ առաջարկները շահավետ են իրենց համար։ 

Միացյալ Նահանգներ

Կարգավորման գործընթացում ՌԴ-ի հիմնական զիջումը ռազմական գործողությունների դադարեցումն է. Թրամփ

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ