Մարտունեցի դպրոցականը Բուլղարիայում կայացած երգի միջազգային մրցույթ-փառատոնում զբաղեցրել է առաջին հորիզոնականը

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղի միջնակարգ դպրոցի իններորդ դասարանի աշակերտ Գրիգոր Մինասյանն առաջին մրցանակով է տուն վերադարձել Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացած երգի միջազգային մրցույթ- փառատոնից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Գրիգոր Մինասյանը համայնքում գործող «Հակոբ Հակոբյան» վոկալ ստուդիայի սան է։ Նա  առաջին տեղն է զբաղեցրել երգի միջազգային մրցույթ- փառատոնում՝ «Փոփ վոկալ» անվանակարգում։ Վոկալի ուսուցչուհին է Արփինե Սարգսյանը։ 

Միջազգային բեմում Հայաստանի Հանրապետության ու համայնքի պատիվը բարձր պահելու համար Գրիգոր Մինասյանն արժանացել է Մարտունու համայնքապետարանի շնորհակալագրին։ 

«Բազմաթիվ երկրների պատանի երգիչների միջև անցկացվող ստուգատեսում  մեր համայնքի ներկայացուցիչը փայլուն է հանդես եկել՝ արժանանալով առաջին մրցանակի, ու բոլորս հպարտ ենք այդ նվաճումով։ Մասնագետները նրան խոստումնալից ապագա են կանխատեսում»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։  

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը