Ուկրաինայի անվտանգությունը Եվրոպայի անվտանգությունն է. ԵՄ-ում կարևոր են համարում ՌԴ-ի դեմ համակարգված ճնշումը

3 րոպեի ընթերցում

 Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նոյեմբերի 25-ին կայացած «Կամեցողների կոալիցիայի» հանդիպումից հետո հայտարարել է վերջին օրերին ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում «կայուն և խրախուսող առաջընթացի» մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։ 

Նա նաև նշել է, որ տեսակոնֆերանսի մասնակիցները ողջունել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ներկայությունը քննարկմանը։

«Մեզ հարկավոր է ուժեղ անդրատլանտյան համագործակցություն, որովհետև այն արդյունքներ է տալիս։ Որպես օրինակ բերենք Ռուսաստանի տնտեսության դեմ մեր համակարգված և հաջորդական պատժամիջոցների ալիքների զգալի ազդեցությունը։ Դրանք կրճատում են Ռուսաստանի ռեսուրսներն ագրեսիվ պատերազմը վարելու համար։ Եվ քանի որ ճնշումը մնում է միակ լեզուն, որին Ռուսաստանն արձագանքում է, ապա մենք կշարունակենք այն մեծացնել մինչև լինի խաղաղության հասնելու հավաստի ուղու վրա կանգնելու իրական պատրաստակամություն», - գրել է ֆոն դեր Լայենը։

Նա հավելել է, որ Եվրոպան և նրա գործընկերները լիովին ներգրավված են արդար և կայուն խաղաղություն գտնելու հարցում։ Եվրահանձնաժողովի նախագահը նաև ընդգծել է, որ այս ամենի ֆոնին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինային, իսկ հրթիռները և անօդաչու թռչող սարքերը «խախտում են Մոլդովայի և Ռումինիայի օդային տարածքը»։

«Սա ևս մեկ հիշեցում է, որ Ուկրաինայի անվտանգությունը Եվրոպայի անվտանգությունն է։ Ուկրաինայի շահերը մեր շահերն են։ Դրանք անբաժանելի են», - նշել է նա՝ հավելելով, որ Եվրոպան կշարունակի կանգնած մնալ Կիևի կողքին առաջիկա բանակցություններում։

Նա քննարկումների գլխավոր հարց է անվանել Ուկրաինայի ֆինանսավորումը, այդ թվում՝ ռուսական սուվերեն ակտիվների միջոցով։ 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Փարիզում համանախագահել են «Կամեցողների կոալիցիայի» հանդիպումը, որին տեսակապի միջոցով միացել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, կոալիցիայի 35 երկրների ներկայացուցիչները, Եվրոպական խորհրդի նախագահը, Եվրահանձնաժողովի նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Հանդիպմանը միացել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ 

Եվրոպա

«Կամեցողների կոալիցիան» աջակցություն է հայտնել ռուս-ուկրաինական հակամարտությունն ավարտելու Թրամփի ջանքերին

Հայերեն Русский

Անկլավների վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ պայմանավորվածություն չկա․ վարչապետ

Վուչիչը հայտարարել է սեպտեմբերի վերջին հրաժարական տալու մասին

Թարմ շնչով «Ռոմեո և Ջուլիետ», նոր ներկայացումներ և համագործակցություններ. Սունդուկյանի անվան թատրոնը մեկնարկում է 105-րդ թատերաշրջանը

Նարեկ Կարապետյանն ու Արամ Վարդևանյանը Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների խորացման վերաբերող հարցեր

Հայաստանի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Ռուսաստանը և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Կիևին 6,1 մլրդ եվրոյի հատկացմանը ՀՕՊ միջոցների համար

ՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը ստորագրել են համագործակցության մասին պայմանավորվածություն

Ապօրինի գույքի բռնագանձման դեպքում հաշտության հնարավորությունը կվերացվի․ վարչապետ

Բուլղարական նորարարական ընկերություններից մեկը միացել է եվրոպական կոնսորցիումին՝ գործարկելով ՓՄՁ-ների համար անվճար հարթակ. BTA