Եվրոպա

«Կամեցողների կոալիցիան» աջակցություն է հայտնել ռուս-ուկրաինական հակամարտությունն ավարտելու Թրամփի ջանքերին

2 րոպեի ընթերցում

«Կամեցողների կոալիցիան» աջակցություն է հայտնել ռուս-ուկրաինական հակամարտությունն ավարտելու Թրամփի ջանքերին

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները նոյեմբերի 25-ին «Կամեցողների կոալիցիայի» հանդիպումից հետո աջակցություն են հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին՝ ուղղված ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Կողմերն ընդգծել են, որ ցանկացած լուծում պետք է «լիովին ներառի Ուկրաինան, պահպանի նրա ինքնիշխանությունը, համահունչ լինի ՄԱԿ-ի կանոնադրությանը և երաշխավորի երկարաժամկետ անվտանգություն»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել են, որ իրենք «հստակ դիրքորոշում ունեն այն հարցում, որ սահմանները չպետք է փոխվեն ուժով»։

«Սա մնում է Եվրոպայում և դրանից դուրս կայունության և խաղաղության պահպանման հիմնարար սկզբունքներից մեկը», - ասվում է առաջնորդների համատեղ հայտարարության մեջ։

Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինային աջակցություն տրամադրող երկրներից կազմված «Կամեցողների կոալիցիայի» հանդիպումը կայացել է Փարիզում։ 

Ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայության՝ Սթարմերի, Մակրոնի, Մերցի համանախագահած հանդիպմանը տեսակապի միջոցով միացել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, կոալիցիայի 35 երկրների ներկայացուցիչները, Եվրոպական խորհրդի նախագահը, Եվրահանձնաժողովի նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Հանդիպմանը միացել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում