Մարզեր

Շիրակի մարզում 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի մեծ մասն իրականացման փուլում է

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի մեծ մասն իրականացման փուլում է

Շիրակի մարզի համայնքների՝ 2025 թվականին նախատեսված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի մեծ մասը ընթացքի մեջ է։ ՀՀ կառավարությունն այս տարվա համար հաստատել է 20 ծրագիր՝ 95 ենթածրագրով։ Ծավալներից ելնելով՝ մի շարք աշխատանքներ կավարտվեն 2026 թվականին։

«Այս պահի դրությամբ ՀՀ կառավարությունը հաստատել է մարզի համայնքների կողմից ներկայացված ծրագրերից շուրջ 7 մլրդ 800 մլն դրամը։ Ծրագրերի մեծ մասն ընթացքի մեջ են և կավարտվեն դեկտեմբերին, սակայն որոշ աշխատանքներ ծավալների հետ կապված կտեղափոխվեն հաջորդ տարի»,-«Արմենպրես»-ին տեղեկացրել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ նշելով, որ հիմնականում ասֆալտապատման աշխատանքները եղանակային պայմանների պատճառով կհետաձգվեն մինչև 2026 թվական։ «Որակից ելնելով՝ որոշ աշխատանքներ տեղափոխվում են հաջորդ տարի։ Կան նաև ծրագրեր, որոնք այս տարի էին տեղափոխվել անցյալ տարվանից։ Դրանց գերակշիռ մասն արդեն ավարտված է»։

Մարզպետի խոսքով՝ սուբվենցիոն ծրագրերի ոլորտները բազմազան են՝ գյուղական համայնքների գազաֆիկացում, ոռոգման և լուսավորության համակարգերի կառուցում, մարզադպրոցների, մանկապարտեզների հիմնանորոգում և այլն: Սուբվենցիոն ծրագրեր իրականացվում են ամբողջ մարզի տարածքում։

Խոսելով իրականացվող աշխատանքների որակից՝ մարզպետը նշեց, որ անորակ շինարարություն չի ընդունվում։ Ցանկացած թերության դեպքում ավարտական ակտ չի տրամադրվում, մինչև շինարարն այն չի վերացնի։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում