Թրամփը հույս ունի ստիպել Մադուրոյին հրաժարական տալ` առանց ռազմական գործողությունների. CNN

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կկարողանա Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոյին ստիպել հրաժարական տալ` առանց ռազմական ուժի կիրառման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրների։

Ամերիկացի պաշտոնյան հեռուստաալիքին ասել է, թե Թրամփը հույս ունի, որ «ճնշումը բավարար կլինի, որպեսզի Մադուրոյին ստիպի հրաժարական տալ առանց ուղիղ ռազմական գործողությունների»։

ԱՄՆ նախագահի վարչակազմի մի քանի ներկայացուցիչ հեռուստաալիքին հայտնել են, որ Մադուրոն ու նրա համախոհները կապվել են Սպիտակ տան հետ՝ քննարկելու, թե ինչպիսին կարող են լինել երկու երկրների հարաբերությունները։

Թրամփին առաջարկվող տարբերակներից մեկը նրա և Վենեսուելայի նախագահի միջև ուղիղ բանակցությունների անցկացումն է։

Ավելի վաղ Axios լրատվական հարթակը, հղում անելով իրազեկ աղբյուրների, հաղորդել էր, որ ԱՄՆ ղեկավարն իր խորհրդականներին հայտնել է Մադուրոյի հետ հեռախոսազրույց անցկացնելու պատրաստակամության մասին։

Թրամփի վարչակազմը հայտարարում է, որ աշխատում է Վենեսուելայից միգրանտների ու թմրանյութերի անօրինական հոսքերի կրճատման ուղղությամբ։ Վերջին ամիսներին ԱՄՆ զինված ուժերը բազմաթիվ հարվածներ են հասցրել Խաղաղ օվկիանոսում գտնվող նավակների՝ նշելով, որ դրանք, ենթադրաբար, թմրանյութեր են տեղափոխում ԱՄՆ։

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ