Մարզեր

Ոսկեհասկում համայնքի միջոցներով իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

default
default

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի միջոցներով Ոսկեհասկ բնակավայրում շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները։ 360 քմ տարածքով ասֆալտապատման աշխատանքներ են կատարվում բնակավայրի նորակառույց մարզական համալիրի տարածքում: Համալիրը ևս հիմնանորոգվում է: 

«Շուրջ 600 քմ տարածքով համալիրը հիմնանորոգվում է ինչպես արտերկրում, այնպես էլ գյուղում ապրող ոսկեհասկցիների միջոցներով և համայնքապետարանի աջակցությամբ»,-«Արմենպրես»-ին տեղեկացրին համայնքապետարանից: 

Ոսկեհասկում իրականացված ասֆալտապատման համար համայնքը ներդրել է շուրջ 20 միլիոն դրամ: Համայնքի միջոցներով ասֆալտապատվել է նաև Ոսկեհասկի դպրոցի բակը՝ 180 քմ տարածքով: Փոսալցման և նորոգման աշխատանքներ են իրականացվում նաև գլխավոր ճանապարհի 1200 գծամետր երկարությամբ հատվածում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում